Զարգացրե'ք սերը ձեր հանդեպ: Հավասարակշռությունն անհրաժեշտ է ձեր իսկ բարեկեցության և նրանց բարօրության համար, որոնց սիրում եք: Ձերբազատվեք բացասական հույզերի բեռից, ինքներդ ձեզ վերաբերվեք բարությամբ ու հարգանքով: Հիշե՛ք, որ կյանքը մեր նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի անդրադարձն է:

 

Եղե՛ք երախտապարտ: Սովորեք երախտապարտ լինել ճակատագրին այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում՝ անկախ հանգամանքներից: Դա հնարավորություն կտա ձեզ պահպանելու հոգու անդորրը և զգալու կյանքի ուրախությունը: