Ալկոհոլ: Կա թյուր կարծիք, որ ալկոհոլը նպաստում է խորը քնելուն: Ալկոհոլը իսկապես օգնում է քնելուն, սակայն խախտում է երկար և հանգիստ քունը: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր հաճախակի են օգտագործում ալկոհոլ՝ լավ քնելու համար, կախվածության մեջ են ընկնում ալկոհոլից:

Կոնֆետներ: Ինչպես արդեն նշվել էր, քաղցրավենիքը կարող է գիշերային մղձավանջի պատճառ հանդիսանալ:

Պաղպաղակ: Պաղպաղակը պարունակում է բազմաթիվ ճարպեր և շաքար, որոնք էներգիա են հաղորդում մարդուն, ինչը սպառելու ժամանակ ուղղակի չի տրվում օրգանիզմին' քնելուց առաջ: Բացի դրանից, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ շաքար պարունակող կերակրատեսակները կարող են գիշերային մղձավանջի պատճառ դառնալ:

Միսը: Կարմիր միսը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, ինչը նշանակում է, որ այն դժվարամարս է: Սակայն պետք չի խուսափել մսից, քանի որ այն հարուստ է երկաթով և տրիպտոֆանով: