Երբեմն ես ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ ինչ-որ բան անելու համար սպասում եմ հարմար պահի: Եվ պատճառն այն չէ, որ այդ պահը իրոք ավելի հարմար է լինելու, ուղղակի դրանով ես խուսափում եմ այս պահին դա անելուց: Դա մեր ենթագիտակցությունն է:

Հիմնականում այդ պահը միշտ էլ գալիս է, այսինքն ես միշտ էլ անում եմ այն, ինչ մտադրված էի անել, բայց հաճախ դա լինում է ավելի ուշ և այդ ժամանակ հարց է առաջանում' իսկ ի՞նչ կլիներ, եթե ես արած լինեի դա այն ժամանակ:

Փորձեք հնարավորինս քիչ հետաձգել ձեր գործերը վաղվան, քանի որ վաղը դա անորոշություն է և դուք դեռ չգիտեք, թե ինչ կլինի այդ ժամանակ: Եթե ինչ-որ անելու բան ունեք, արագ մտածեք, արագ որոշում կայացրեք և միանգամից գործեք:

 

Անուլ Գրիգորյան