Ապրիլի 24 և Մայիսի 28


Այս օրերը մեր հիշողության մեջից երբեք չպետք է անհետանան: Ամեն տարի ապրիլի 24ին Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը հազարավոր հայեր այստեղ իրենց խոնարհումով հարգում են անմեղ զոհերի հիշատակը:


Մայիսի 28ը մեր երկրորդ ծնունդի հիշատակման վեհացման օրն է, ամեն տարի Մայիսի 28ին ամեն հայ պետք է իր պարտքը համարի այցելել Սարդարապատ, լինել հուշահամալիրում, ցնծալ ու ոգեկոչել իրենց արյունով Հայրենիքը պահպանած արիներին: Այնուհետև այցելել Հայոց հազարամյա մշակույթը ներկայացնող թանգարան, ծանոթանալ դարերի խորքից եկող այս անկուն ժողովրդի կենցաղին, վարք ու բարքին առանձնահատուկ մշակույթին, որը արմատներ է ձգել ամբողջ աշխարհով: Մայիսի 28-ին բոլորովս լինենք Սարդարապատում, Սևակը կասեր <<...դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից...>> Ճանաչենք մեզ Սարդարապատից

 

 


Խորէն Գրիգորեան Լեռնցի