Ուայտհեվեն, Ավստրալիա

Ուայտհեվեն լողափը 7 կմ երկարությամբ ձգվում է Վիտսանդեյ կղզու երկայնքով: համաշխարհային ճանաչում այս լողափը ստացել է սպիտակ ավազի շնորհիվ:

 

 

Վարդագույն լողափ, Բահամներ

Հարբոր կղզին հանդիսանում է Բահամյան կղզիների ամենահետաքրքիր վայրերից մեկը: Ֆառամինիֆեռաների պատյանները ավազին անսովոր գույն են հաղորդում: Սրանք միաբջիջ օրգանիզմներ են, որոնք ապրում են օվկիանոսի քարերի և ափամերձ ժայռերի տակ:

 

 

Պլայա-Դել-Ամոր, թաքնված լողափ Մարիետա կղզում, Մեքսիկա

Եթե չլիներ ալիքների աղմուկը, մարդիկ հազիվ թե իմանային այս գաղտնի լողափի մասին: Պլայա-Դել-Ամոր լողափը գտնվում է անմարդաբնակ Մարիետա կղզուց մի քանի մետր հեռավորության վրա: Քիչ զբոսաշրջիկներ կարող են հասնել այնտեղ: Սա հիանալի վայր է առանձնանալու համար:

 

 

Նավաջո, Հունաստան

Զակինֆ հունական կղզում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ լողափներից մեկը: Այստեղ է խորտակվել Պանայոտիս նավը, որը պատկանել է մաքսանենգներին:

 

 

Իպանեմա, Բրազիլիա

Ռիո-դե-Ժանեյրոյում 23 լողափ կա՝ ընդհանուր 72 կիլոմետր երկարությամբ, Իպանեման ամենաէլիտարն է դրանցից: Այս լողափը գտնվում է մայրաքաղաքի հարուստ շրջանին կից: Մի խոսքով, այստեղ գալիս են ուրիշներին նայելու և իրենց ցուցադրելու համար:

 

 

Մահո, Կարիբյա կղզիներ

Լողափը գտնվում է Կարիբյան կղզիներում ՝ Պուերտո Ռիկոյից 300 կմ հեռավորության վրա: Այստեղ չեն գալիս ավազը և ծովը վայելելու համր: Լողափից համարյա 10-20 մետր բարձրության վրա թռչում են հսկայական ինքնաթիռները:

 

 

Բյուրեղյա լողափ, ԱՄՆ

Ֆորդ Բրեգգ քաղաքից ոչ հեռու է գտնվում այս հետաքրքիր լողափը, որը ծածկված է բյուրեղյա քարերով: 20-րդ դարի սկզբին այստեղ թափում էին քաղաքի ամբողջ աղբը: Երկար տարիներ շարունակ այս հատվածում մաքրման աշխատանքներ են տարվել:

 

 

Բոտտոմ Բեյ, Բարբադոս

Բոտտոմ Բեյը Բարբադոս կղզու ամենալավագույն լողափն է: Այս հատվածի լանդշաֆտը հանդիսանում է երկրի այցեքարտը:

 

 

Հայամս, Ավստրալիա

Հայամս լողափը գտնվում է Սիդնեյից 300 կմ հեռավորության վրա: Սա աշխարհի ամենասպիտակ ավազով լողափն է: Այն այնքան սպիտակ է, որ հեռվից կարծես հարած սերուցք լինի:

 

 

Լողափ Վաադհու կղզում, Հավայան կղզիներ

Աշխարհում կա մի լողափ, որը հատկապես գեղեցիկ է գիշերը: Կապույտ ալիքներն ասես արտացոլում են երկնքի աստղերը Մալդիվների վրա:

 

 

Գրեյս Բեյ, Կարիբյան կղզիներ

Սա իսկական դրախտ է: Այն բազմաթիվ անգամներ ճանաչվել է աշխարհի լավագույն լողափներից մեկը:

 

 

Օվկիանոսի գմբեթ, Ճապոնիա

Լողափներ՝ սպիտակ ավազով, ծով՝ արհեստական ալիքներով՝ սելֆինգի համար ատրակցիոններ, վառ էկզոտիկ շուոներ, լողավազաններ. այստեղ ամեն ինչ ստեղծված է կատարյալ հանգստի համար: