Արևմուտքը Ռուսաստանից ոչնչով չի տարբերվում. Մոնտենեգրոյին ստիպում են
միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը սենսացիոն հայտարարություն է արել: Չորեքշաբթի օրը Ավստրիայի իր պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո' մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միանալ Եվրամիության խորհրդի կայացրած որոշմանը կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցենրի սահմանման հետ: Վեջինիս խոսքերով Մոնտենեգրոն, ունենալով ԵՄ-ին անդամակցության համար թեկնածուի կարգավիճակ, պետք է համապատասխանեցնի իր արտաքին քաղաքականությունը ընդհանուր Եվրոպական քաղաքականությանը: Իսկ ավելի կոնկրետ վերջինս ասել է, որ իր երկիրը միանում է Ուկրաինական ճգնաժամի համատեքստում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցներին, որպեսզի հնարավորություն ունենա ինչքան հնարավոր է ավելի արագ անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Հակառակ դեպքում ըստ նախագահ Վույանովիչը ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կդանդաղի, իսկ սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ իր երկրին անդամակցության առաջարկ չի
լինի:


Հայտարարության ամենացինիկ մասը թերևս հետևյալն է' «Ռուսաստանը մեծ երկիր է, մինչդեռ Մոնտենեգրոն չի կարողանում ազդել գլոբալ գործընթացների վրա: Ռուսաստանը պետք է հասկանա, որ մենք հետևում ենք մեր շահերին և ցանկանում ենք անդակացել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին' միևնույն ժամանակ ոչ մի կերպ չարտահայտելով հակառուսական տրամադրվածություն»: Եթե կարճ ձևակերպում տանք այս ամենին, ապա դա կհնչի մոտավորապես այսպես' «Это просто бизнес, ничего личного!»:


Գիտեք ինչ բոլորը (Արևմուտքն ու «արևմտյան» հայացքենր ունեցողները) քննադատում են Ռուսաստանին, թե իբր վերջինս բիրտ ուժ է գործադրում իր հարևանների, կամ էլ իրենից ավելի թույլերի նկատմամբ' ներքաշելու սեփական ազդեցության ներքո: Բոլորն ասում են, թե Ռուսաստանը հաշվի չի առնում պետությունների ազգային շահերն ու իրավունքները և գործում է բացառապես իր պետական շահերի շրջանակներում և մեծ հաշվով թքած ունի մնացածի վրա: Բանն այն է, որ ես բնավ չեմ էլ ցանկանում հակառակն ասել չնայած այն գիտակցմանը, որ որոշ դեպքերում այդ պնդումներն ահիմն են, կամ էլ առնվազն չափազանցված: Պարզապես ցանկանում եմ ասել հետևյալը' Արևմուտքը ոչնչով չի տարբերվում նույն Ռուսաստանից: Թերևս միակ տարբերութունը մետոդների և կիրառվող գործիքների միջև է:


Չեմ կարծում, որ որևէ մեկի համար պարզ չէ, որ Մոնտենեգրոյի վրա լուրջ ճնշումներ են եղել, որպեսզի այդ երկիրը համապատասխան դիրքորոշում որդեգրի Ռուսաստանի նկատմամբ: Ի վերջո Վույանովիչին ևս հասկանալ կարելի է: Այդ մարդը հասկանում է, որ իր երկիրը, գտնվելով Եվրոպայի սրտում և ունենալով եվրոպական ընտանիքին միանալու հեռանկարի ակնքալիքներ, չի կարող անզգույշ քայլեր ձեռնարկել: Ինչևէ դա Մոնտենեգրոյի գործն է, բայց այդ երկրին ամեն դեպքում հաջողվում էր վերջին ամիսներին պահպանել չեզոքություն Ուկրաինական հարցի վերաբերյալ, որը լավագույնս բխում էր Մոնտենեգրոյի շահերից' հաշվի առնելով վերջինիս պատմա-մշակութային կապերը Ռուսաստանի հետ : Այսօր, սական, մենք տեսնում ենք շրջադարձային փոփոխություններ Ավստրիայի նախագահի այցից հետո:
Կարծում եմ կարիք չկա ավելի շատ խորանալ այս հարցի շուրջ, քանի որ առանց այն էլ ամեն ինչ պարզ է:

 

 

Վազգեն Ղազարյան