Ցանկացած ազգ' հայ, վրացի, ռուս, ամերիկացի ունի իր ազգային բնութագիրը և ինքնատիպությունը և յուրաքանչյուրը պարտավոր է հարգելու , և իհարկե, ընդունելու ազգային, բարոյական և գաղափարական արժեքները: Այլ կերպ ասա ծ ' արժեքները հանդիսանում են ազգ-օրգանիզմի հենաշարժիչ համակարգը: Եվ տվյալ ազգի յուրաքանչյուր անդամ պետք է մտածի' ոչ միայն իր, այլ նաև իր ազգի մասին:Եթե յուրաքանչյուրը հասկանա վերը նշվածիս միաստը, ապա չի անի այնպիսի արարքներ, որոնք կվնասեն ազգի առաջընթացին ու զարգացմանը:Ես կարծում եմ, որ մեր ազգի համար շատ կարևոր է , որ հասկանան, թե ի ՞նչ է նշանակում ազգային միասնության գաղափարը,իսկ մենք ներկայումս ' միասնական չենք և դա էլ խթան է հանդիսանում, որ կամաց- կամաց կորցնենք այն արժեքները ' ինչը դարերի ընդացքում ձեռք է բերվել: Այսօր տաբեր երկրներից գալիս են Հայաստան ' պեղումներ են կատարում,բայց թ՞ե ինչ է կատարվում այդ գտածոնների ճակատագրի հետ կարելի է ասել, որ ոչ մեկին հետաքրքիր չէ:Իսկ ազգային արժեքը այն է' ինչը տվյալ ազգին է պատկանում, որովհետև այդ ազգի ներկայացուցիչներն են ստեղծել, արարել , և իհարկե ստեղծում են: Բայց, քանի որ շատ շատերին հետաքրքիր չէ , թ՞ե ինչ է լինում այդ գտածոների հետ, ապա օտարներ դրանք դարձնում են իրենց սեփականությունը: Ներկա սերունդը պետք է հասկանա, որ նախնինների ստեղծածը այժմ մերն է , և մենք' որպես նրանց ժառանգներ իրավունք չունենք անտարբերության մատնել այդ գանձերը: Ուղղակի պետք է հիշել և գնահատել այն ամենը ինչն, որ մեզ հասել է դեռևս վաղ ժամանակներից ' հարուս գիր ու գրականություն, իմաստուն պատմիչներ և գրողներ : Եկեք' փորձեք լինել լավատես և հավատալ, որ ցանկությունը գործի կեսն է, ուղղակի պետք է անտարբեր չլինենք, այլ ճանաչենք և անխաթար պահենք ' հատկապես մեր ազգային արժեքները, քանի որ դա մեր պատմությունն է ' անցած ճանապարհը:Իսկ ազգը, որը չի գնահատում իր պատմությունը, ապա ու՞ր կարող է գնալ, եթե ոչ …

 

Անուլ Գրիգորյան