Անջատողական տրամադրություններն Ուկրաինայում կարծես սկսում են ավելի մեծ աշխարհագրություն ընդգրկել: Հայտնի է, որ Մայիսի 11-ին ինքնորոշման վերբերյալ հանրաքվեներ անցկացվեցին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, կամ էլ ինչպես այդ տարածքներում իշխանությունն իրենց ձեռքը վերձրած ուժերն են ասում Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում: Ինչևէ վերոնշյալ երկու մարզերում կարծես ամեն ինչ արդեն որոշված է և ընթանում է լուրջ ուժային պայքար այսպես կոչված «անջատողականների» և Կիևի միջև: Պայքարը թեժ է, բայց ըստ էության ոչ արդյունավետ որևէ կոնկրետ կողմի համար, քանի որ ոչ մի կողմ չի կարողանում, պայմանականորեն ասած վերջնական հաղթանակ տանել մյուսի նկատմամբ: Կարճ ասած ճգնաժամն առաջին հայացքից լճացման փուլում է, սակայն հենց այդ նույն լճացման փուլում ինչպես երևում է վերոնշյալ երկու մարզերին կարող են միանալ մի շարք այլ մարզեր: Առայժմ, սակայն, հոգնակի թվով չխոսենք և անդրադառնանք կոնկրետ մեկին' Խարկովին, որտեղ նույնպես կարող է առաջիկա օրերին անցկացվել հանրաքվե:
Մայիսի 18-ին Խարկովում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ «Հարավ–Արևելք»-ի համակարգող խորհրդի նախագահ Յուրի Ապոխտինը հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում Խարկովում ևս կանցկացվի հանրաքվե, ինչպես որ արվեց Լուգանսկում և Դոնեցկում, սակայն այժմ իրենց գեր նմատակը պետք է լինի մայիսի 25-ին անցկացվելիք ընտրությունների թույլ չտալը: Վերջինիս խոսքեերով իրենք պետք է հավաքվեն հրապարակում և խափանեն դրանց անցկացումը:
Ինչ խոսքը միտումը ոչ մի կերպ չի կարող դրական անդրադարձ ունենալ Ուկրաինական ճգնաժամի լուծման համար: Գիտեք ինչ այս ամբողջ ճգնաժամի յուրահատկությունն այն է, որ այն ոչ թե խորանում է, այլ' ընդլայնվում: Այլ կերպ ասած այն ինչ այժմ կատարվումէ Լուգանսկում կամ էլ Դոնեցկում դասական քաղաքացիական պատերազմ է և դժվար է պատկերացնել, թե դրանից ավելի վատ ինչը կարող է լինել հենց այդ մարզերում, ասել է թե խորացում ճգնաժամի որպես այդպիսին չի ակնկալվում: Մյուս կողմից, սակայն, դժբախտաբար ընդհանուր ճգնաժամի աշխարհագրության ընդլայնման միտում է նկատվում. Այն ինչ մենք տեսնում ենք վերոնշյալ մարզերում կարող ենք շուտով տեսնել նաև մի շարք այլ շրջաններում:
Մայիսի 21-ին սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ, դռնփակ նիստ Ուկրաինայի հարցով: Հուսանք որ ինչ որ դրական արդյունք հնարավոր կլինի գրանցել, սակայն ներկայիս զարգացումները թույլ չեն տալիս այդ լավատեսությունը փոխկապակցել իրատեսության հետ:

 

 

Հայկ Թամրազյան