Թուրքիայի վարչապետի և Գերմանիայի նախագահի միջև տեղի ունեցած միջադեպից հետո նաև գերմանական քաղաքական շրջանակներից են սկսել լուրջ քննադատել Էրդողանին: Մասնավորապես' Գերմանիայի քաղաքական շրջանակներում աղմուկ է բարձրացրել Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ Էրդողանի հնարավոր այցը Գերմանիա և ելույթը տեղի թուրք քաղաքացիների առջև: Գերմանիայի «Ձախ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներից մեկը օրինակ է բերել Թուրքիայում ցուցարարների, արհիմությունների, փոքրամասնությունների դեմ հրահրիչ գործողությունները' նշելով, որ Գերմանիայում նրա նախընտրական ցույցը օգտագործվելու է հրահրիչ նպատակներով: «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչներից մեկը նման հանրահավաքի անցկացումը համարել է «անդուր», իսկ «Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչը նշել Էրդողանի' իրականության զգացումը կորցնելու մասին:

 

 

Լևոն Հովսեփյան