Ես ու ազատագրված Բերձորը մի տարիքի ենք: Մանկուց իրար հետ ենք մեծացել: Հետո դպրոցն ավարտելիս մենք իրար հրաժեշտ տվեցինք, բայց ինչպես հետագայում պարզվեց' ժամանակավոր էր:
Ասեմ, որ Բերձորի գովերգով չեմ զբաղվելու... (շատերի աչքը Չլույս' ոչ էլ քննադատելու եմ)... Միայն նկատեմ' հարգելի մի շարք անտեղյակ երևանաևմոտակայքաբնակներ, թուլ տվեք նկատել, որ ազատագրումից ի վեր Բերձորում կրակոցներ թշնամու դիրքերից չեն եղել, որովհետև 4 կողմից էլ թշնամու դիրքերը 100-ավոր կիլոմետրեր հեռու են:
Ինչևէ, երևի թե 22-ամյա Բերձորի պատմության մեջ հենց այս տարին ա, որ երկար կհիշվի... կհիշվի, որովհետև բերձորցին, որ, այսպես կոչված, «գրավյալ» տարածքներում ա բնակվում, երեկ' մայիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահներին (պետությունների ներկայացուցիչներ, որ ոչ թե միջնորդում, այլ ՄԻՋԱՄՏՈՒՄ ԵՆ կողմերի միջև բանակցություններին) ցույց տվեց «ՄԵՋՏԵՂԻ ՄԱՏ»... կհիշվի, որովհետև էսօր Բերձորում շուրջպար են պարելու, որ նպատակ ունի կրկին մատնանշելու հայի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, բերձորցու, ազատագրված հողերի բնակչի կամքը' այս հողը շենացնելու, այստեղ սերունդ ծնելու, մեծացնելու, որովհետև ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ...
Ի դեպ, ես սպասում եմ, որ Արցախի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ պարոն Միրզոյանը ԲԱՑԱՏՐԻ, ԹԵ Ո՞ւՄ ԿՈՂՄԻՑ Է (երեկ, երբ հարցրին, թե նա ո՞ւմ կողմից է, էդպես էլ չասաց):

 

 

Արմեն Մխիթարյան