Պարտադիր կուտակայինը ստիպողաբար իրացնելու տենդը խժռում է մասնագետներին ու, ցավալին այն է, որ դա արվում է գիտության զարգացման պատասխանատուների ձեռքերով: Այսօր շատ տհաճ զգացում ունեցա, երբ տեղեկացա Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում սկսված իսկական մարդաորսի մասին: 21-րդ դարում ավելի անպատիվ ու արգահատելի արարք, քան մարդուն, առավելևս' փորձառու և նվիրյալ մասնագետին, իր արդարացի կարծիքի համար հետապնդելը, հնարավոր չէ պատկերացնել:
Ուսումնասիրեցի Ինստիտուտի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանին հանձնված' աշխատանքային պամանագիրը լուծելու մասին ծանուցումը: Եվ այդ ամենն այն բանի համար, որ նա, հիմք ընդունելով մեր երկրի Բարձր դատարանի իրավական դիրքորոշումներն ու ՀՀ օրենսդրության պահանջները, արդարաբար պայքարոմ է իր գոյության' առանց այն էլ նվազ միջոցների պաշտպանության համար:
Փաստորեն, ինչ ? է' Սահմանադրական դատարանի որոշումներին ենթարկվելը մեղք է?: Ուսումնասիրելով նյութերը, ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ խայտառակ իրավիճակում է հայտնվելու Պոլիտեխնիկի շահերը դատարանում ներկայացնող իրավապաշտպանը ու ինչպես է փաստարկելու իրավական հիմնավորվածության առումով խոցելի հրամանի իրավաչափությունը:
Որպես իրավաբան, կոչ եմ անում Բուհի Ռեկտորի պաշտոնակատարին' ձեռնպահ մնալ հիշյալ աշխատակցուհու նկատմամբ հետապնդում և այլ անօրինական գործողությունններ իրականացնելուց և, իբրև բարի կամքի արտահայտություն, ուղղակի հուշում եմ, որ եթե Վերոնիկան իրեն դրսևորի այնպես, ինչպես իր հանդեպ են վարվում, ապա միանգամայն հավանական է, որ բուհի ղեկավար անձնակազմի պարագլուխը ստիպված լինի իր մտորումները ցուցմունքի ձևով շարադրել շատ անցանկալի հանգամանքներում: Բայց դա էլ մի կողմ, ԱՄՈԹ Է... Չնայած' ինչ? իմանաս, գուցե դա է ժամանակավորից մշտական կարգավիճակի անցնելու համար նրա առաջ դրված միակ պայմանը... Բայց դե միևնույնն է' ԱՄՈԹ Է... Հրամաններ ստորագրելուց և ցուցումներ իջեցնելուց առաջ մտացեք Ձեր երեխաների մասին...

 

 

Գևորգ Պետրոսյան