Արդյոք կենդանական աշխարհի համակարգում կատուն մարդուն շատ է զիջում բանականությամբ,և շնից էլ խելացի չի?


Ժողովուրդ ջան,ես երկու օր համացանցում է տարածվել տեսանյութ(http://vesti.az/news/203531),որտեղ կատուն փրկում է երեխային շան ճանկերից'հասնելով նրան օգնության:Բայց ծավալված ակտիվ քննարկումների ժամանակ թերևս չհանդիպեց մեկը,ով ուշադրություն էր դարձրել բազմիցս առավել կարևոր մի պահի վրա:Ուշադիր նայեք 0:27 րոպեից:Այդ պահին երևում է,թե ինչպես կատուն,շան վրա հարձակվելուց ու նրան հետ շպրտելուց հետո շրջվում է դեպի երեխան,ու երեխայի մորը տեսնելուց հետո նոր միայն ակնթարթորեն շրջվելով շարունակում է շանը հետապնդել:Այստեղ ամենակարևորն այն է,որ շանը հետ գցելուց հետո կատուն շրջվում է դեպի երեխան,այսինքն ուզում է նրան օգնություն ցույց տալ,բայց երբ տեսնում է,որ երեխայի մայրը մոտենում է երեխային ու կօգնի նրան ու երեխան արդեն ապահով ձեռքերում է ու իր օգնության կարիքը չկա,նա ընկնում է շան հետևից'փորձելով շանը հնարավորինս հեռացնել երեխայից'վնասազերծել նրան:Փաստորեն կատուն մարդուն բնորոշ բանականությամբ շրջվում է դեպի երեխան'նրան օգնելու,ու շատ մարդիկ զուրկ են այդպիսի իրավիճակում հոգեպես ու գաղափարապես այդպես ճիշտ ու արագ կողմնորոշվելու ունակությունից:Ու սրանից հետո ես արդեն կասկածում եմ,որ մարդը կենդանական աշխարհի համակարգում ամենաբանականն է:

 

 

Հայկ Սահակյան