Ընտանիքը դա կյանքի միակ երաշխիքն է:Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել իր բարոյական ամրությամբ և կայուն ավանդական բարքերով: Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով դարերի փորձությանը և, իհարկե, կրելով նաև ժամանակների ազդեցությունը, այն այսօր էլ, հիմնականում, շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը:Ընտանիք պահելու համար նախ պետք ա լինի փոխըմբռնում ու հարգանք, սեր, հավատարմություն ամուսինների միջև, առողջ մթնոլորտ ընտանիքում,պատասխանատվության զգացում, զիջելու կարողություն, ինչու չէ, ընտանեկան բյուջեն խելամտորեն ծախսելու կարողություն:Պետք է ամուսինները լավ ճանաչեն միմյանց ու հասկանան, աջակցեն ու սիրեն, հաշվի նստեն միմյանց կարծիքների հետ ու դժվարությունների առաջ չերկնչեն, այլ նույնիսկ ամենաբարդ դրության ժամանակ հոգեբանորեն սատարեն ու քաջալերեն: Ֆինանսկան դրությունն էլ շատ դեպքերում էլի կապված է ամուսիններից, քանի որ տնտեսող մարդը նույնիսկ միջին եկամտի դեպքում պետք ի վիճակի լինի <<դասավորել>> ծախսերը և հնարավորինս խելամտորեն վարել տնտեսությունը: Ամեն օր պետք է հոգալ ընտանիքի մասին ու ջանալ պահպանել ընտանեկան օջախի ջերմությունն ու սերը ու այն փոխանցել երեխաներին:
Շնորհավորում եմ բոլոր ընտանիքներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում ընտանեկան երջանկություն:

 

Սևան Աղաջանյան