Փորձեցի այս հոդվածը գրել,անդրադառնալով մեր հասարակության կարևորագուն մասնիկին'ընտանիքին ավելի ճիշտ ստացվեց ակնարկ,բայց,կարծում եմ ստացվեց:)))))))))
........Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ;
Չկա առավել քան գեղեցիկ ու բարի միջավայր,ինչպիսին յուրաքանչյուրիս ընտանիքում է,հենց մեր ամենամտերիմ ու կարեկից ընկերները մեր ընտանիքի անդամներն են,որոնց հետ ամեն օր կիսում ենք մեր ուրախությունն ու տրտմությունը,կյանքի կարևորագույն առիթներն ու վայրկյանները::
ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից,1993թվականին հաստատվել է (INTERNATIONAL Day of Families)'ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ:
ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով'մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը;Ընտանիքը,որպես հասարակության հիմնական մասնիկ,համամարդկանյին արծեքների հիմնական պահապանն է,հետևաբար և,ապահովում է սերունդների մշակութայնին,պատմական ժառանգականությունը:Այսպիսով կարելի է փաստել,որ մեզանից յուրաքանչյուրը մեծ դեր ու նշանակություն ունի ապագայի կերտման հարցում:Մենք պետք է կարողանանք ճիշտ պահել մեր ընտանիքի նկարագիրը,որն էլ կածես պիտակ է դառնում և մշտապես ուղեկից դառնում ամենքիս'մեր կյանքի յուրաքանչուր փուլում,հետևաբար առողջ ընտանիքը,առողջ սերունդներ է ծնում և դաստիարակում,որի շնորհիվ էլ առավել քան կայուն է դառնում պետությունն ու ժողովրդի բարեկեցությունը,որը,ցավոք սրտի մեր երկրում շատ թույլ է արտահայտված,քանի որ հենց պետության վերաբերմունքն է ԸՆՏԱՆԻՔԻ նկատմամբ անբարեկեցիկ :
Այնուամենայնիվ,ընդունելով,որ յուրաքանչուր անհատ հենց ընտանիքից է սկիզբ առնում,այնտեղ ձևավորվում,հետո դառնում երկրի քաղաքացի,հասարակության համար կարևոր դերակատար,պետք է մեզանից յուրաքանչյուրը ընտանիքը ընդունի որպես սիրո,ջերմության,հարգանքի ու համերաշխության հիմնական աղբյուր,հետրաբար է կունենանք քաղաքակիրթ հասարակություն:Ես էլ,լինելով այդ մեծ ԸՆՏԱՆԻՔԻ մի մասնիկն ու համալրողը,ուզում եմ,որ ճիշտ դաստիարակենք ու կրթենք մեր երեխաներին,նրանց նվիրենք մեր անսահման սերն ու ջերմությունը,չէ որ մեր երեխաներն են վաղվա մեր ապագան և ի վերջո,նրանք են ամենամեծ ընտանիքի'ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ամենաանմեղ բնակիչներն ու անդամները:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ բոլորիս,մաղթում եմ ներդաշնակ ընտանեկան խաղաղություն,համերաշխություն և սեր:

 

 

Արփի Ադամյան