Մտածում էի, թե Եվրատեսիլն ու Կոնչիտային ծանր տանող իմ հայրենակիցները միայն ֆեյսբուքյան տիրույթում են «տժժում»: Պատահաբար այցելեցի Եվրատեսիլի կայք ու ... սարսափ:
Կոնչիտային կամ Եվրատեսիլի հաղթողերին նվիրված ցանկացած նորության տակ դափոնով հայեր են: Ընդհուպ՝ օրինակ ASALA Forever անունով: Թե Ասալան ինչ գործ ունի Եվրատեսիլի հետ, դա չեմ կարող ասել: Գրառումների բովանդակության մասին էլ չասեմ՝ թուքումուր Եվրոպային, Կոնչիտային 12 միավոր տված երկրներին, էլ հաթաթաներ, էլ Եվրատեսիլը չնայելու բոյկոտներ: Մի խոսքով՝ խելագարություն: Հայեր ջան, միջազգային բեմահարթակներում քիչ թատրոն տվեք եւ ամեն ինչ լավ կլինի: Խնայեք գոնե ինքներդ ձեզ, մեզ էլ հետը, որ բոլորիս մասին կարծիք եք ձեւավորում: Եվրատեսլիը աշխահի վերջը չի: Նստվածք մի ստեղծեք այլոց մոտ: Մենք կարգին լուսավոր ազգ են եղել ու հուսով եմ՝ կանք: Համ էլ՝ Սփյուռքի նախարարության ասած՝ "Տուն եկեք", հերիք է:

 

Ստյոպա Սաֆարյան