Բաց նամակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Կուզենայի երկու խոսքով անդրադառնալ Միկոյանի արձանին,բայց ոչ թե Երևանում կանգնեցվել պատրատվող,այլ Մայր Աթոռի տարածքում վաղուց կանգնեցված: Երևանում կանգնեցվելիքի մասին շատ է խոսվել,բայց Էջմիածնում վաղուց կանգնեցվածի մասին լռում ենք: Ակնհայտ է,որ Հայ Առաքելական եկեղեցին, միջնադարից մինչև հիմա, մեծ ազդեցություն ունի հայկական հասարակական-քաղաքական և բնականաբար կրոնական զարգացումների վրա: Մի կողմ թողնեմ իմ անձնական կարծիքը Միկոյանի մասին: նախ համառոտ: Խորհրդային իշխանության տարիներին Էջմիածնի քաղաքային այգում կանգնեցվել է Միկոյանի արձանը,իսկ այժմ այգին պատկանում է Մայր Աթոռին: Այգու տարածքում այժմ կանգնեցված է նաև Վազգեն Վեհափառի արձանը: Կուզենայի իմանալ Մայր Աթոռի կարծիքը նույն տարածքում Վազգեն Վեհափառի և Միկոյանի արձանները կանգնեցված լինելու նպատակահարմարության մասին: Վաղուց ԽՍՀՄ-ը չկա,իսկ եկեղեցու տարածքում կա Միկոյանի արձանը: Խնդրում եմ Մայր Աթոռին կարծիք արտահայտել,կամ քննարկում նախաձեռնել Միկոյանի՝ Հայ ժողովրդի համար արածների մասին: Եկեղեցու կարծիքը Միկոյանի արձանը պահել կամ ապամոնտաժելու վերաբերյալ հեղինակավոր կլինի բազմահազար հայերի համար և ծանր կշիռ կունենա նրա արձանի Երևանում տեղադրելու շուրջ բանավեճում: Հ.Գ.Երևանում պլանավորված կանգնեցվելիքի մասին անդրադարձա ամեն դեպքում.չստացվեց անտեսել,որովհետև այդ արտահայտված եկեղեցական կարծիքը անպայման կունենա ազդեցություն:
Տիգրան Մկրտչյան