Երկու օր առաջ ընկերներիցս մեկը լուսավորեց, թե ինչ է Կոնչիտան: Հիմա էլ, նայելով առավոտյան ֆրենդլենտան, երբ բոլորը Եվրոպա ու կոնչիտա են հայհոյում, հասկացա, որ Եվրատեսիլից ազգի սպասումնրեը չեն իրականացել: Ազգ, տեղնա ձեզ, ով էր ասում էդ փոփ, «ճ» կլասի իրադարձությունը ազգային տոնախմբության վերածեիք, որ հիմա էլ հիասթափվում եք
Եվրատեսիլի մեր կազմակերպիչները ինքնասիրություն ունենան, էլ երբեք չեն մասնակցի դրան: Խմբային պարբերական իրադարձությունները մեծ նշանակություն ունեն ինքնագիտակցության, ինքնության ձևավորման համար, ինչ-որ իրադարձություն ազգային տոնախմբության վերածելուց առաջ մի քիչ մտածեք:

 

Վահրամ Միրաքյան