Ես անձամբ կգերադասեի որպեսզի մենք ունենայինք Արևմտյան Հայաստանում այն նույն կարգավիճակը ինչ ունեն այսօր քրդերը այդ երկրում:
Քրդերը մեզանից խոհեմ գտնվեցին ու չբնաջնջվեցին, այլ համբերատար ձևով տանում են թուրքական տիրապետությունը սակայն երբեք չկորցնելով ազատագրվելու հույսերը: Կգա ժամանակը և քրդերը կազատագրվեն ու կստեղծեն իրենց Քրդստան երկիրը մեր այն հողերի վրա որոնցից մենք զտրկվեցինք անժամանակ ըմբոստանալու և Թուրքիային մեր դեմ տրամադրելու մեր անխոհեմ պահվածքի հետևանքով: Մենք հրաշալի դիրքի էինք հասել Թուրքիայում և հանդիսանում էինք այդ երկրի առաջատար հպատակներից մեկը: Մեզ թվաց որ ռուսները մեզ կհամբուրեն ու կնստացնեն գլխներին եթե բռնենք ռուսի պոչը ու փորձենք համաշխարհային պատերազմին պատրաստվող Թուրքիային ներսից քանդել: Գուցե մի քիչ ես չափազանցնում եմ, սակայն անկասկած է որ եթե մենք մի քիչ համբերող լինեինք, մի քիչ շարունակեինք թուրքերի հետ յոլա գնալ ինչպես գնացել էինք 500 տարի շարունակ ապա վստահ եմ որ այդքան զոհեր չէինք տա ու երկիրը չէինք կորցնի:
Խելամտության կոչը պետք չի շփոթել ստրկամտության կոչի հետ: Դրանք էապես տարբե բաներ են:
Այսօր Ռուսաստանի տիրապետության ներքո ենք մի քիչ ավելի բարձր ստատուսով քան կայինք 25 տարի առաջ: Համարյա նույն կարգավիճակը ունենք ինչպիսին ունեին ասենք օրինակ Ռումինիան կամ Հունգարիան Սովետի ժամանակ: Նրանք ազատագրվել են: Վստահ եմ որ մենք էլ կազատագրվենք: Սակայն պիտի գա դրա ժամանակը: Երբ հունգարներն ու չեխերը փորձեցին ազատագրվել անժամանակ ստացան հարվածը տանկային զորասյուների տեսքով: Վստահ եմ եթե այն տարիներին մենք հետևելով սիմվոլ Հայրիկյանի կոչերին դուրս գայինք սովետի դեմ մեծ պատառը Հայաստանի ականջներն էլ չէին մնա:
Այսօր մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Այո, գուցե և հպատակը: Նա պատասխանատվություն է վերցրել մեր ռազմական անվտանգության համար և հայտնի է թե ումից կպահանջենք մեր անվտանգությունը համապատասխան պայմանագրերին համաձայն: Նրա զորքը նստած է մեր երկրում: Հետևաբար անիմաստ քայլեր են ամեն տեսակի գրգռիչ ակցիաները: Ակցաին միայն տհաճություն կպատճառի և ուրիշ ոչ մի արդյունք էլ չի ունենա: Հա, մեկ էլ ակցիայի կազմակերպիչ ՀԿ-ները հաշվետվություն կգրեն տերերին իրենց ծախսած դրամական միջոցները իբրև թե արդարացրած լինելու մասին:
Հիմա մեր տարածաշրջանում սա է աշխարհաքաղաքական իրավիճակը: Կամ պիտի համբերնք ու սպասենք հարմար ժամանակների կամ պիտի ընբոստանանք ու մեր զորքերը հանենք Ռուսաստանի զորքերի դեմը և նրանց քշենք մեր երկրից: Կարո՞ղ ենք:

 

Համլետ Աբրահամյան