Մարդիկ, ովքեր չեն կարողանում ապրել ներկայով, ստեղծում են իրենց համար մի երևակայական աշխարհ և ապրում այդ աշխարհով:
Վիրտուալ գերիներից յուրաքանչյուրը լայքելով որևիցե նկար՝ փորձում է տպավորություն գործել: Նրանք մտածում են, որ լայքեր հավաքելով դառնում են ամենա-ամենան՝ մոռանալով իրական արժեքների մասին: Ընկղմվելով վիրտուալ աշխարհի մեջ՝ սկսում են կորցնել իրենց եսը, դառնում են զոմբի, վիրտուալ գերիներ և ենթարկվում վիրտուալ աշխարհի բոլոր օրենքներին:
Միթե՞ իրականը առավել գունեղ և լուսավոր չէ: Ինչու՞ ենք գտնում հետաքրքրություն այնտեղ, որտեղ չկա:
Բնություն, մաքուր օդ, սեր, ընկերություն.....Ահա այն ամենը, որոնք մենք կարող ենք գտնել պայծառ և լուսավոր իրական աշխարհում: Թռիչք տվեք ձեր երազանքներին, ձեր նպատակներին և մտքերին, որովհետև վիրտուալը այն սահմանափակում է: Վիրտուալը չի կարող մարդուն տալ այն, ինչ կարող է տալ մարդկային պարզ և անկեղծ շփումը: Նայելով մարդու աչքերի մեջ՝ շատ բան կարելի է գտնել և հասկանալ: Վիրտուալը չունի աչքեր, վիրտուալը միայն լեզուն է, իսկ լեզուն ոչ միշտ է, որ անկեղծ է:

 

Աստղիկ Շահբազյան