Մարդիկ կան,որ հանուն արծաթի,կամ ժամանակակից լեզվով ասած արտասահմանյան գրանտի հարազատ մորնել կանվանարկեն: Սկսեմ նրանից,որ կազմավորման օրից մեր բանակում եղել են բազմաթիվ խնդիրներ: Դա բնորոշ է բոլոր նոր կազմավորվող կանոնավոր բանակներին,որտեղ համալրումը անձնակազմի կատարվում է պարտադիր ժամկետային զորակոչի միջոցով: Այդ արատներից մեկը միջանձնային հարաբերություններում ոչ կանոնադրային դրսևորումներն են: Այդ դրսևորումների հետևանքով այս տարիներին ունեցել ենք բազմաթիվ զոհեր,խեղված հոգիներ,հաշմված մարդիկ: Ցավալի է,որ մեր հաղթական բանակին չհաջողվեց խուսափել մյուսների պես այդ ճանապարհով անցնելուց: Պատճառները բազում են,օրինակ՝ կադրերի պակաս,փորձի պակաս,և այլն: Ինչևէ թողնենք պատճառների խորը վերլուծությունը մասնագետներին: Վատ է,շաաատ վատ է,որ դեռ այդպիսի երևույթներ կան,բայց պետք է կույր լինել,որ չնկատես այդ երևույթների դեմ տարվող պայքարը,դրանց նվազելը կտրուկ: Պայքար տարվում է ,բայց դեռ արմատախիլ չեն արվել նման երևույթները: Այդ երևույթների դեմ պայքարել է պետք ազգովի՝չթողնելով բեռը միայն ՊՆ-ի ուսերին: Ասենք,եթե ես բանակում ծառայած չլինեի լրատվական կայքերին հետևելով կկարծեի,որ վերջին տարիներին բանակում հանցագործություններ են կատարվում,բայց իրականությունն այն է,որ կատարվում են,իսկ կատարվում են ավելի քիչ քան նախկինում:Տարբերություն այն է,որ պետության և համացանցի շնորհիվ այդ ցավալի դեպքերը չեն կոծկվում,այլ՝ բարձրաձայնվում են: Առաջ կարելի է ասել ամեն տարի տասնապատիկ շատ էին հանցագործություններ լինում,բայց մենք տեղյակ չէինք լինում.լավագույն դեպքում կատարվածի կողմերն էին իմանում դրա մասին և հրամ կազմը: Բանակը մեր ազգային հպարտությունն է,բանակը ազգի,պետության զավակն է,որը իր ծնողին պաշտպանում է: Եթե ուզում ես զավակդ դառնա ավելի լավը քննադատիր նրան ,բայց ոչ թե սկսիր վատաբանել,քարկոծել,փնովել: Երբ սպանված զինվորի ծնողն է քարկոծում բանակը լիովին հասկանալի է.զավակ է կորցրել,մեծ ցավ է: Լուսահոգի Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատը լուսաբանում են բոլեր ԶԼՄ-ները,իսկ կհիշեք մի դեպք,երբ նախկինում առանձին ընդիմադիր թերթերից բացի մեկը խոսեր դեպքերի մասին: Ցանկացած բանակի հետ կապ ունեցող մեր ծանոթ կասի,թե ինչպիսի խիստ կարգուկանոն է մտցվել բանակում,իսկ նկատել ենք,թե ինչքան են նվազել դեպքերը?: Ասենք բոլորս էլ գիտենք, որ թեկուզ մեկի սպանությունը, մեկ հիվանդ զինվորի մահը մեծ ցավ է նրա ծնողների,հարազատների համար: Ինքս զինհոսպիտալում բուժվելու ժամանակ ականատես եմ եղել զինվորի մահի և ծնողների տառապանքի: Պետք է պայքարենք երևույթների դեմ մինչև վերջին սրիկան բանակից չհեռացվի և դատարանի առաջ չկանգնի: Ցավալի է,որ կան մեր երկրում մարդիկ ովքեր ոչ թե օգնում են բանակին ազատվելու խոտանից առողջ քննադատությամբ,այլ՝ արտասահմանի կասկածելի կազմակերպություններից գռանտներ կերած փնովում,պախարակում են ամբողջ բանակը՝ցեխ շպրտելով հազարավոր ազնիվ,հայրենասեր սպաների վրա: Մոռանում են,որ բոլորը տականք կամ սրիկա չեն,որ խոտանը շատ քիչ է: Այդ տականքները այնպիսի թշնամաբար են խոսում բանակի մասին,կարծես Ադրբեջանի պետական հեռուստաալիքների լրագրողներ լինեն: Փորձում են սրիկայաբար ադրբեջանական կինոնկարներ ցուցադրել Հայաստանում՝պղծելով զոհված ազատամարտիկի հիշատակը,ողջ մնացածի պատիվը: Այդ տականքները օգտվում են սպանված զինվորների ծնողների ցավից և կրակի վրա յուղ են լցնում: Ոչ հարգելի վիժվածքներ ոչ թե ցեխոտեք բանակը,այլ՝օգնեք,որ վերանան երևույթները,որ նոր մայրերի աչքեր չարցունքոտվեն: Ցանկացած սպանված զինվորի մայր ուզում է,որ զավակի մահանալու մեղավորը պատժվի և նոր մայրեր չդժբախտանան,մի օգտվեք նրանց հոգեվիճակից.մեղմ ասած բարոյական օրենքներից զուրկ արարք է ձեր արարքը գռանտակեր դավաճաններ: Այնքնան զզվեցրեցիք,որր այսօր Վանաձորում ազատամարտիկները տոն օրով անդրադարձան ձեզ.http://www.youtube.com/watch?v=-KfNqSKgkUM Հ.Գ Խոսքս բոլոր գրանտային ծրագրերով աշխատող ՀԿ-ների մասին չե,այլ՝ապազգային արարածների,որոնք 30 արծաթով ազգադավ գործեր են բռնում:

Կից հղումը՝ այստեղ 

Տիգրան Մկրտչյան