Ոնց նայում եմ գրագետ քաղաքական գործիչներ մնացել են միայն դաշնակցությունում: Լուրջ, ոնց ֆռում եմ, կարդում եմ, էդ ա:
Նայեք էսօր երկրում խնդիրների մի մասի ու քաղաքական իրավիճակի մասին հիմնականում կարծիք նրանք են հայտնում. Արծվիկ Մինասյանը համարվում է Կուտակայինի դեմ բողոքող առաջամարտիկը ու էսքան ժամանակ իրա ասած յուրաքանչյուր խոսքը կշռադատված է եղել ու հիմնված փաստերի վրա՝ առանց անիմաստ ղալմաղալի:
«Հրաշալի քառյակի» հիմնական լուրջ բանախոսը Արմեն Ռուստամյան է (Դե Զուրաբյանը ասումա էն, ինչ ասում են, որ ասի: Ռուբիկի ասածներն էլ եկեք հիշենք մեկ րոպե լռությամբ): Էնօրն էլ Սաթիկի հաղորդման հյուրը Աղվանն էր Վարդանյան. արա դե մակարդակ ա էլի, ինչ ասեմ, գրագետ, կշռադատված, գիտի ինչ ա ասում, ինչի ա ասում:
Անդրադառնամ նաև կոալիցիա մտնելու նրանց կարծիքին: Էս մարդիկ, ի տարբերություն ոմանց, լաչառ կնգա նման անիմաստ չսկսին գորգոռալ ու մեղադրել, այլ շատ հանգիստ ու քաղաքավարի ու մատչելի ասցին. «Ախպեր, սա մեր կետերնա, եթե համաձայն եք, մենք թեմայի մեջ ենք, չէ' բան չասի»:
Չգիտեմ ընչի դաշնակներին միշտ չեմ սիրել, բայց փաստ ա, որ հիմա դուրս գալիս են, գոնե էն մի քանի հոգին, որ թիվիով բանով խոսում են:

 

 


Անկախ Հայաստան