Ինձ այնպես հետաքրքիր է, ով կիմանա տեսնես. Հայաստանը Ռուսաստանին, հայոց լեզուն օտալ լեզվին զանազան ձեւերով ստորադասելու ջատագովները, մեկնաբանները ֆեյսում եւ այլուր, սիրո՞վ են անում այդ գործը, թե՞ փողով: Մարդիկ, հայ, հայաստանցի, իրենց հայ համարող մարդիկ, ովքեր համարում են, որ ոչ մի արտառոց բան չկա, երբ Գյումրիում Հաղթանակի օրվա շքերթը պիտի վարվի օտար լեզվով, դա նոռռռմալ է, բա էլ' ինչպե՞ս..., իսկապե՞ս չեն զգում, որ իրենց ստորանում են ու դա ոչինչ, ստորացնում են Հայաստանն էլ, մեր լեզուն էլ, մեր մայիսյան հաղթանակներն էլ, իրենց ընկերներին էլ, ազգականներին էլ, զավակներին էլ, ծնողներին էլ, հարեւաններին էլ: Թե՞ զգում են, բայց դե պարտավոր են ծառայել իրենց քաղքենիական կամ կայսերապաշտական կամ օտարամոլական բնազդներին, փողով կամ անփող: Պնակալեզ լինելու համար գուցե բոլորովին էլ փող պետք չէ, բավական է հիշողություն չունենալ:

 

Լևոն Բարսեղյան