Կխոսեմ Միկոյանի արձանի մասին առաջին ու վերջին անգամ.նա այն մարդը չէ,որի մասին այսքան խոսվի: Բոլորիս հայտնի է ,որ Կարիբյան ճգնաժամի լուծման մեջ նա ունի անգնահատելի դեր,եթե իհարկե չասենք,որ նա է լուծել: Նա եղել է ականավոր խորհրդային գործիչ,մեծ ավանդ ունի խորհրդային պետության կայացման մեջ: Բայց Հայաստանում պետք է կանգնեցվի այն մարդկանց արձանները առաջին հերթին,որոնք հենց Հայաստանի համար են մեծ գործեր արել: Կասեք կոմունիստներ ջան կոնկրետ Հայաստանի համար ինչ է արել նա?: Նա այն մարդն է,որ իր կաշվի համար մտածելով գտնում էր,որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Հիմա ասեք արժի,որ այս մարդու Արձանը Երևանում կանգնեցվի?: Կամ,եթե շատ եք ուզում նրա արձանը տեսնել Երևանում գոնե սկզբում կանգնեցրեք Հայաստանի համար մեծ վաստակ ունեցողներինը,հետո՝ Միկոյանինը: Ինչու մինչև հիմա Նծդեհի հրապարակում չկա Նժդեհի արձանը?,թե Զանգեզուրը Հայաստանի կազմում պահելը,երկրորդ աշխարհամարտի ժամանակ տասնյակ հազարավոր հայ կյանքեր փրկելը ավելի վատ գործ է քան բազմահազար հայերի սպանությունների մեջ մեղադրվելը,կամ ամենաքիչը լուռ դրանց համաձայնվելը?:Կասեք սուտ է,որ Միկոյանը ցուցակներ է կազմել,լավ համաձայն եմ սուտ է,բայց դա կատարվել է նրա լուռ համաձայնությամբ: Կամ Երևի Վանի ինքնապաշտպանության կազմակերպելը,Հայաստանի առաջին Հանրապետությունը թալանչիներից գնդակահարելով մաքրելը Կարիբյան ճգնաժամ լուծելուց պակաս արժեքավոր է մեզ համար,որ Արամ Մանուկյանի արձանը չունենք?:

 

Տիգրան Մկրտչյան