Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի ավագանու որոշումը մի իսկական փոթորիկ է առաջացրել հասարակական-քաղաքական շրջանակներում:
Ստեղծվել է, հիրավի, մի իսկական դիլեմա. Տեղադրե՞լ, թե՞ չտեղադրել նրա արձանը:
Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ Երևան քաղաքի թիվ մեկ խնդիրը Միկոյանի արձանի տեղադրումն է, այլ հարց չկա լուծելու, և բոլոր երևանցիներն ապրում են երանության մեջ:
Անկեղծ ասած, Միկոյանի մասին գիտեմ այնքան, որքան միջին վիճակագրական հայը: Պատմաբանները կարող են առավել մանրամասնորեն լույս սփռել այդ մարդու գործունեության մասին՝ հնարավորություն տալով առավել լուրջ պատկերացում կազմելու Միկոյանի անձի և նրա ունեցած դերակատարության վերաբերյալ:
Բայց, քանի որ խոսքը գնում է արձանի տեղադրման մասին, ակամայից հիշեցի, որ 1999թ-ից մինչ օրս Մաշտոցի պողոտային հարող ինչ-որ սրճարանի մոտ պետք է տեղադրվի ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Կարեն Դեմիրճյանի արձանը:
Արդեն 15 տարի է, հերոսի արձանի փոխարեն ինչ-որ հուշատախտակ է դրված:
Հետևությունները կարող եք ինքներդ անել: Ես այլ բան չեմ ցանկանում ասել. Մի բան հասկացա միայն, որ մեր հասարակությունն իսկապես առողջացման խնդիր ունի…

 

Նորայր Նորիկյան