Մենք ինքներս ամեն ինչի վրա ազդում ենք մեր մտքի ուժով

 

Ու կարևորը ինչ-որ բան ցանկանալը կամ չցանկանալը չէ, այլ որևէ մտքի վրա կենտրոնանալը: Յուրաքանչյուր միտք որոշակի հաճախականությամբ էներգիայի ալիք է, և եթե այն պարբերաբար կրկվում է, վերջինիս մագնիսական իմպուլսն սկսում է իր գործն անել: Մի խոսքով՝ ամեն ինչ սկսվում է մտքից, որն աստիճանաբար ձև է ստանում: Ինչի մասին, որ մտածում եք, համապատասխան դաշտն էլ ստեղծվում է: Հիշեք հայտնի ասացվածքները՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» կամ «Քեֆ անողի քեֆը չի պակասի»: Երբ դուք մտածում եք, որ ամեն ինչ շատ վատ է, դուք գործն ավելի եք բարդացնում: Այսօրվա ձեր մտքերով դուք կերտում եք ձեր վաղվա օրը:

 

Չե՞ք նկատել, երբ առավոտյան մռայլ տրամադրությամբ եք արթնանում, ամբողջ օրն անհաջող է անցնում: Որովհետև տիեզերքը համապատասխանորեն ներդաշնակվում է այն երգին, որը դուք եք երգում: Դուք ձեր մտքերով ձեր կյանքն եք կառուցում, քանի որ մարդը մագնիսի է նման, որը դեպի իրեն է քաշում այն ամենը, ինչը համահունչ է իրեն: Ուրեմն՝ պետք է փոխել մտքերի ընթացքը: Երբ դրական զգացմունքներ եք ուղարկում, նույնպիսիք էլ ստանում եք: Հետևաբար, երբ մռայլ մտքերը սկսում են գերիշխել, կանգնեցրեք դրանց ընթացքը և որևէ լավ բան հիշեք, հաճելի երաժշտություն միացրեք: