Անցած տարվա ամենացնցող բացահայտումը Կենսաթոշակային հիմնադրամում աղաղակող չարաշահումներն էին: Բնավ չարդարացնելով Վազգեն Խաչիկյանին, մոտս հարց է առաջանում. ինչու՞ միայն Վազգեն Խաչիկյանը: Նախորդ տարիներին նախարարություններից մեկը մոտ 50 միլիոն դրամի գրենական պիտույքների հաշվետվություն էր ներկայացրել: Մի՞թե սա աղաղակող չարաշահում չէ: Նունե Եսայանին տրված 53 միլիոն դրամը աղաղակող չարաշահում չէ՞: Կամ' Էկոնոմիկայի նախարարության' 340.000 ԱՄՆ դոլարով գնած հրաշք զուգարանները....
Կառավարությունը կեղեքելով ու թալանելով հասարակ ժողովրդին բյուջե է ձևավորում, որպեսզի վատնի' իր հայեցողությա՞մբ,,,
Մի՞թե դա հանցագործություն չէ պետության և ժողովրդի հանդեպ...

 

 

Վահե Անթանեսյան