Տիգրան Սարգսյանն ընտանիքով արտագաղթել է Հայաստանից, ըստ մամուլի հրապարակուների' արտագաղթել է նաև նրա փեսան: Հնարավոր է, որ սա ընդամենը հորինված լուր է և Սարգսյանը մեկննել է Հայաստանից ընդամենը հանգստի համար, բայց Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելը, հետո էլ երկրից հեռանալը կարծես թե դարձել է սովորական երևույթ, այսինքն' ինչ ուզում ես արա երկրի հետ, ոչ մի բանի համար պատսխան չես տալու, ընդամենը թող ու գնա երկրից ու վայելիր միլիոններդ: Հիմա մի փոքր պատմական ակնարկ. Վանո Սիրադեղյան, նախկին ՆԳՆ, Երևանի քաղաքապետ, բոլորդ հիշում ես ԱԱԾ ի նախկին պետին' Կառլոս Պետրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո գնաց Մոսկվա, Եվրոպայում է նաև ՀՀ մաքսային ծառայության նախկին պետը, ըստ մամուլում շրջանավող լուրերի, վերջերս աշխատանքից ազատված ԱԱԾ ի փոխտնօրենը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի որոշ անդամներ, մարդու իրավունքների նախկին պաշտպանը և այլն և այլն: Դեռևս արտագաղթած նախկին նախագահ չունենք, բայց այս տեմպերով որ գնա հաստատ կունենանք: Բացի այն, որ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շատ հանգիստ կարող են թիրախ դառնալ արտասահմանյան հատուկ ծառայությունների համար և իրենց տիրապետած պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հայտնել ի վնաս Հայաստանի, բայց կա նաև մեկ այլ ոչ պակաս վտանգավոր իրավիճակ, ստեղծվում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԵԼՈՒ նախադեպ' կեր խմի քեֆ արա, հետո գնա երկրց ու ոչ մի բանի համար պատասխան մի տուր...

 

 

Զոհրապ Եգանյան