ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված հայտարարեց, որ "Քառյակը չուներ որոշում առաջադրելու միսնական թեկնածու և ԲՀԿ-ն որոշեց քվեարկել խղճով: Եթե քառյակը ԳԱՐ կոնսենսուսի և առաջադրեինք միասնական թեկնածու, բնականաբար, մենք միասնաբար կպաշտպանեինք միասնական թեկնածուին:"
Չգիտեմ ում մոտ ոնց, բայց իմ մոտ դա նենց ընկալվեց (որը, վստահ եմ, իրականությունից հեռու չի), որ եթե Զոհրաբյանը ավելի անկեղծ արտահայտվեր, ապա տեքստը մոտավորապես կլիներ հետևյալը'
"Քառյակի ուժերը առաջարկել էին իրենց թեկնածուներին, ու քանի որ ոչ մեկը մյուսին ստարելու ցանկություն չուներ ու բոլորը ցանկանում էին, որպեսզի մյուսները հենց իրենց թեկնածուին սատարեին, առավել ևս' աբսուրսություն ա կարծելը, որ ԲՀԿ-ի նման հզորագույն ուժը կարող ա այլ ուժի թեկնածուի սատարել, ուստի մենք գնացինք շանտաժի ուղղով' պատժելով քառյակի մյուս ուժերին: Այսինքն' եթե մեզ չեն սատարում, ուրեմն մենք խղճով կսատարենք ՀՀԿ-ին": Էսքանը:
Հարութ Ուլոյան