Կեցցե ընդդիմության և իշխանության հարմոնիան, որը հիմք հանդիսացավ ԱԺ նախագահի միասնական ընտրության համար:
Հատուկ խնդրանք այս հարցում քառյակին չանհանգստացնել, նրանք իրենց խղճի մտոք կատարել են իրենց քվերկությունը կամ չքվեարկությունը: Այսօր ԱԺ-ում նախագահի ընտրությունները կատարվեցին «սղոցի» սկզբունքով (մեկ դեպի քեզ, մեկ դեպի ինձ), իսկ այլ դեպքերում, մասնավորապես քվեարկությունների ժամանակ, տեղի են ունենում «ուրագի» (միշտ դեպի ինձ) սկզբունքով: Ինչպես ասում են «It is a Policy»:
Ընդդիմությունը (այս բառը վերապահումով եմ օգտագործում) իր «միասնականության» (այս բառն էլ*) շնորհիվ նպաստեց իշխանական թեկնածուի ընտրությանը: Բա հո ԱԺ-ն առանց նախագահ չէր մնալու: Ամեն բան նորմալ ընթացքով տեղի է ունենում, ոչինչ չկա զարմանալու:
Գալուստ Սահակյանը փաստեորեն ընդունելի է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» համար, ինչքան էլ որ մեկնաբանություններն այլ լինեն փաստերը խոսում են այլ իրողության մասին:

 

Վահագն Սարոյան