Այն, որ Հայաստանը չի մասնակցելու Մաքսային միության գագաթնաժողովին արդեն մտահոգությունների տեղիք է տալիս: Հասկանալի է, որ ՄՄ ընտրեցինք ուղղակիորեն այլ տարբերակ չունենալու համար, բայց որ ընտրությունից հետո պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել, դա արդեն պարտադիր պայման պետք է լիներ մեր իշխանությունների համար: Բայց ոն տեսնում եմ, էն երեքը ուզում են հերթական անգամ քաշել մեզ: Կապ չունի ինչքան լավ ենք արել ինտեգրվելու մեր աշխատանքները, բայց եթե չենք կարողանում գնալ ու արդեն գործընթացում մեր շահերը պաշտպանել, սա արդեն վատ է: Իշխանությունները ուղղակի պարտավոր են այս մասով ռեալ քայլերի գնալ, ուրիշների կողմից հավանության արժանացած փաստաթղթերը արագի մեջ ստորագրելը ու դրանցով ինտեգրվելը հեչ լավ արդյունքների չի բերելու: Պետք է հանգամանորեն բացատրություն ստանալ, թե ինչու չեն հրավիրել: Չլինի Գրիգորիչի մատը խառն ա՞...

 

Արմեն Պապոյան