Ուկրաինական կոնֆլիկտի քիչ- քիչ նմանվում է լիբիական քաղաքացիական պատերազմին'երկիրը կիսվում է երկու մասի ճակատային գծով,իսկ արևմտամետ և ռուսամետ շրջաններում համապատասխանաբար մյուս կողմի կողմնակիցներից ազատվում են'բանտարկում,կամ անհետացնում: Սկզբում եթե հիշում ենք,արևմտյան շրջաններում էին գրավում պետական իշխանության ներկայացուցչական շենքերը և ուժային կառույցները: Այժմ ավելի կատաղի կերպով նույն բանը կրկնվում է հարավ-արևելքում: Երկու մասերում էլ անցանկալի քաղաքական գործիչների վրա մահափորձեր և ծեծի դեպքեր են տեղի ունենում: Ի տարբերությոևն Սիրիայի,որտեղ պետակլան ապարատը գործում է անխափան,որովհետև առանձին դասալքման դեպքեր են եղել պետական և ուժային համակարգերից.Լիբիայում պառակտվեցին բացարձակապես բոլորը'դիվանագիտական կորպուսը,բանակը,ոստիկանությունը,անվտանգության ծառայությունը և այլն: Դրա արդյունքում լիբիան որպես պետություն այժմ զուտ սիմվոլիկ կա: Այս ամենը համեմատելով կարելի է ասել,որ Ուկրաինան նույնպես լիբիական սցենարով է գնում,որովհետև չկա սիրիականի պես պետության և ապստամբների,ահաբեկիչների հետ պատերազմ,այլ'իսկական քաղաքացիական պատերազմ,որտեղ երկու մասի է բաժանվել ողջ պետական համակարգը: Սիրիականին նման է միայն նրանով,որ երկու կողմերն էլ փորձում են սահմանային անցակետերի վրա հսկողություն սահմանել,ինչպես նաև կրոնական երանգ է տրվում հակամարտությանը'կաթոլիկներն ընդդեմ ուղղափառների: Եթե ժամանակին իսպանական քաղաքացիական պատերազմին այլ երկրներից գնում էին կամավորներ քաղաքական հայացքներից ելնելով,իսկ Լիբիայում և Սիրիայում գնում են կրոնական հայացքներից,ապա Ուկրաինայում համ կրոնական ,համ քաղաքական հայացքներից ելնելով են սկսում գնալ'չհաշված վարձկաններին'հաջողության զինվորներին: Մի խոսքով ուկրաինական քաղաքացիական պատերազմը իր բազմերանգությամբ արդեն անկասկածելի փաստ է: Ձնագունդը լեռան ստորոտով գլորվում է մեծանալով ամեն պահ: Ժամանակն է հայկական համայնքը տարհանել,իսկ ով չի ցանկանա և կուզի մնալ տեղում Աստված իրենց հետ,իսկ 50 միլլիոնանոց Ուկրաինան հաստատ Սիրիայի հետ համեմատելու չի լինի: Ուկրաինահայեր ջան որոշեք ձեր ապագան:

 

Տիգրան Մկրտչյան