Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և Ժողովը Ազգային,
Եվ կնոպկեն «Կողմ»-ի
Երկնեց Ժողովում Ազգային
Ծուխ է դուրս գալիս Ազգային Ժողովից,
Բոց է դուրս գալիս օրենսդիր մարմնից,
Բոցն է պատել միջանցքը ազգային,
Բոց է դարձել և ընտրություն նախագահի.
Կարմիր բոցիցն ահա մի պապիկ,
Գալուստն ահա՛ – պապին հանրատականի:
Բոց ասուլիսներով,
Հուր նայվածքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պաշտոն,
Եվ աչերն են զույգ խորամանկ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, Գալուստ են ընտրում,
Ահեղամռունչ գոռում է' «Գալուստ»,
Սաստում է ալյացն օրը ընտրության։
Գալուստն ծնավ, լռեցեք մարդիկ.
Դու ծովահալած, պատգամավորներ մանկիկ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Տոյոտան տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ պաշտոնով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Հանրապետական,
Դու էլ խոնարհի՛ր, Գալուստն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր Ազգային ժողով,
Փրկության արև Գալուստին ընտրեցիր։
(C) Անկախ Հայաստան:

 

Անկախ Հայաստան