Հենց նոր նայում էի «Vitamin» ակումբը, որտեղ հյուր էին եկել Վահագն ու Կարեն Բաբաջանյանը։ Նրանք միասին ներկայացնում էին «Կարմիր գլխարկ» մինի ներկայացումը ու ես, դա նայելով հասկացա, որ տղերքը մեկը մեկին լրացնում են, տղերքը միասնական հրաշք են, տղերքը միասնական մի հատ տաղանդավոր խումբ են։ Հենց էս ներկայացումը ապացուցեց, որ տղերքը մեկը մյուսին պետք են ու իրար փոխլրացնելով մենք հաստատ կունենանք Վիտամիններով հարուստ 32 ատամ։
Դե ինչ խոսք ուզում եմ տղաների. «Հարգելի վիտամինցիներ ու 32-ցիներ, ես որպես ՀՀ քաղաքացի խնդրում ու պահանջում եմ, որ դուք միանաք ու համատեղ ուժերով ուրախացնեք մեզ, ինչպես նաև դուք միասնական լինեք։ Մի բաժանեք հումորասեր մարդկանց երկու մասի, մի ստիպեք մեզ դիտել «Կիսատ» հումոր»։
Իրականում շատ ուրախացա ու շատ հաճելի էր։
ՏՂԵՐՔ ՄԻԱՑԵՔ, դրա անհրաժեշտությունը արդեն կա ու հասարակութոունը հաստատ կողջունի ձեր այդ՝ հանրօգուտ քայլը։
Բարի քշեր։

 

Անկախ Հայաստան