ՊԵտական համարագի ամենամեծ խնդիրն այն է, որ նա չի կարող ունենալ լավ մասնագետ, որովհետև Հայաստանում լավ մասնագետների թիվը գնալով կրճատվում է, իսկ եղածներն էլ աշխատում են մասնավոր ոլորտում: Իհարկե կան բացառություններ, բայց հիմնականում պատկերը սա է: Իսկ ինչու պետական համակարգում աշխատելու ձգտում չկա, դե բնական է, որ առաջին տեղում ծիծաղելի ցածր աշխատավարձներն են, որոնց բարձրացմանը ժողովուրդը սպասում է արդեն 6 տարի, երկրորդ տեղում պետական համակարգը հիմքից քանդող մուտիլովկեն է: Եթե ուզում եք զգալ մուտիլովկի հզոր բացասական ուժը, ապա գտեք մի մարդ, ով ի վիճակի է օրինակ որևէ միջազգային կառույցում աշխատելուց հետո մի քանի ամիս աշխատի պետական ապարատում և մշակույթային շոկ չապրի: Իսկ մուտիլովկեն կլինի ու կծաղկի, քանի դեռ պետական համակարգի վերևում սովետից մնացած սերունդն է: Ասելիքս այն է, որ երբ խոսում ենք թե չկա Հայաստանը զարգացնելու քաղաքական կամք, ապա դա այնքան էլ այդպես չէ, իրականում կադրեր չկան ժողովուրդ ջան կադրեր: Ինչքան ուզես դիպլոմ ունեցող և իր մասին մեծ կարծիք ունեցող մասսա կա, բայց ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՉԿԱՆ: Սա իսկապես ողբերգություն է

 

Զոհրապ Եգանյան