Տիգրան Սարգսյանի կառավարության շատ նախարարներ և հատկապես Արմեն Աշոտյանը անընդհատ քննադատության էին արժանանում ֆեյսբուքում ակտիվ լինելու համար , իսկ իրականում ֆեյսբուքը հնարավորություն է տալիս հասարակությանը ուղիղ կապ հաստատել պաշտոնյաների հետ, և պատոնյաները ֆեյսբուքի էջի միջոցով առավել հասանելի են քաղաքացիներին: Այս նոր կառավարության կազմում ընդգրկված նախարարները ֆեյսբուքում չկան, և եթե Արմեն Աշոտյանը չվերանշանակվի նախարար, դժվար է ասել՝ նոր նախարարը ֆեյսբուքում կլինի, թե ոչ: Հենց այդ ժամանակ Արմենին քննադատողները կհասկանան, որ այլևս կապ չունեն պաշտոնյաների հետ, նախարարները շատ հեռու և անհասանելի են իրենց:
Հ.Գ. Գոնե այս ավանդույթը նոր կառավարությունը կարողանա պահպանել և հնարավորություն տա քաղաքացիներին ուղիղ կապ ունենալ պաշտոնյաների հետ:
Դուք կարող եք ասել, որ ոչ բոլոր նախարարներն էին ֆեյսբուքում ակտիվ, բայց Արմեն Աշոտյանն իր գործընկերներին ուղղված խնդիրները ևս անպատասխան չէր թողնում և փոխանցում էր գործընկերներին: Կառավարությունը գոնե մեկ դեսպան ֆեյսբուքում պետք է ունենա:

 

Մենուա Հարությունյան