Գրեթե կասկած չկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու է Գալուստ Սահակյանը:
Ընդհանրապես, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո՝ մի միտում է նկատվում. իշխանության առանցքային պաշտոններից դուրս են մղվում երիտասարդները կամ նկատվում է նրանց ազդեցության էական թուլացում:
Այս համատեքստում՝ չի բացառվում, որ նոր կառավարությունում չվերանշանակվեն մի քանի երիտասարդ գործիչներ:
ՀՀԿ ՙծերերի՚ ռեստավրացիան բերելու է իշխանության ճահճացման, որովհետեւ այս մարդիկ, ըստ էության, նոր ասելիք չունեն՝ բացի գենսեկին քծնելուց ու շաբլոն մեկ-երկու նախադասություն ասելուց:

 

 


Սուրեն Սուրենյանց