Մի տեսակ մոլոցք կա հայերիս մեջ ինքներս մեզ պատեհ-անպատեհ առիթներով քննադատելու: Չեմ հասկանում ուրիշ բան չկա անելու ապրիլի 24ին,որ ում մտքով անցնում է սկսում է քննադատել արևածաղիկով,լայն ժպիտով,գունավոր տոնական շորերով Ծիծեռնակաբերդ այցելողներին: Հասկացանք,որ սխալ է: Չեք նկատում,որ գնալով մարդկանց գիտակցությունը բարձրանում է և ավելի քիչ են նման այցելողները: Հաճույք եք ստանում այդպիսի թեմաները ի լուր աշխարհի բարձրացնելով? հարևան շների բերանը լեզու եք դնում?Թե գրում եք մի բան գրելու համար: Այսօրով ավելի լուրջ թեմաներ կան բարձրացնելու,ավելի օգտակար առաջարկներ կան անելու: Նկատել եք,որ մենակ մենք ենք ամեն տարի դա նկատում և բարձրաձայնում: :Կարծես զոռով մենք մեզ նվաստացնենք և չուզողներին հաղթաթուղթ տանք: Այդքան մտածող եք ազգի նկարագրի մասին ոչ թե ԶԼՄ ներով նկատողություն արեք ու խորհուրդներ տվեք,այլ անհատապես զրուցեք,բացատրեք ձեր ճանաչած այդպիսի մարդկանց հետ:Կարևորը երկրորդականից չենք տարբերում դրա համար էլ այս օրն ենք:

 

 

Տիգրան Մկրտչյան