Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը սեփական հայրենիքում մեղադրվում է լրտեսության մեջ:

Չգիտեմ՝ որքնանով են հիմնավոր Ռաուֆին մեղսագրվող արարքները, բայց մտածում եմ, որ նրա ձերբակալությունը կարող է կապված լինել հարևան երկրի ներքաղաքական խնդիրների հետ:
Ռաուֆին անձամբ եմ ճանաչում, նրա հետ հանդիպել եմ Երևանում, Ծաղկաձորում, Սևանում, Թբիլիսիում, Քոբուլեթիում՝ ռեգիոնալ սեմինարների ժամանակ:
Ռաուֆն ադրբեջանցիների մեջ միշտ ամենաակտիվն է եղել ու անընդհատ կոշտ երկխոսության մեջ էր լինում հայերիս հետ՝ ԼՂ հարցում պաշտոնական Բաքվին մոտ տեսակետներ արտահայտելու համար:
Անկեղծորեն կուզեի, որ Ռաուֆին առաջադրված մեղադրանքը կեղծ լինի, ու նա շուտով ազատության մեջ հայտնվի: