Մի քիչ կարող ա կոպիտ ա, բայց Օբամայից կամ այլ երկրից «Ցեղասպանություն» բառ ակնկալելը նման ա էն մրցույթների համար լայք մուրալու ավելի մասշտաբային ակցիայի, ընդ որում իրանց համար մենք «գեշ» ենք, իրանք թքած ունեն էդ մրցույթի վրա, եթե մի մասն էլ հետաքրքրություն ունեն, զուտ նրա համար, որ իրանց բարեկամն էլ ա մասնակցում (Թուրքիան)։ Ու վատն էն ա, որ մենք ապացուցում ենք, որ գեշ ենք, մի մասը երջանիկ դեմքով նկարվելով, մի մասը զիբիլ լցնելով, մի մասն էլ դրանք հրապարակելով։ Չնայած գոնե մասսայի դեկորատիվ ու բուտաֆորիկ մասը ապահովում են, եթերով որ նայում ես, թվում ա ահագին մարդ ա գնացել, ուղղակի էդ ցեղասպանություն տեսած մարդիկ էլ չկան, արդեն իրանց երեխեքն էլ են կամաց-կամաց մեզ լքում, իսկ էս այֆոնախառը սերունդը վաղը մյուս օր իրանց երեխեքին բան չունեն պատմելու։
Ոչ բողոքում եմ, ոչ մեղադրում եմ, ուղղակի իրականությունն եմ փաստում։

 

Արման Թաթոսյան