Մեզ անհրաժեշտ է ոտքի հանել տնտեսությունը, ապահովել երկրում իրավահավասարության և օրենքի բացարձակ գերակայությունը, ստեղծել հայաստանցու համար արժանավայել կենսակերպի հնարավորություն, ապահովել ներգաղթ ու հայրենադարձություն, հզորացնել բանակն ու թռիչքաձեվ բարձրացնել երկրի ազդեցությունը տարածաշրջանում ու հեղինակությունը աշխարհում: Եվ այդ պարագայում որևէ մեկի մտքով էլ չի անցնի ցեղասպանության փորձեր իրականացնել մեր ազգի նկատմամբ, իսկ Թուրքական իշխանությունները վերջապես ներողամտություն կհայցեն մեզանից: Այսինքն "ընդամենը" պետք է զարգանալ ու հզորանալ... Իսկ դրա համար "ընդամենը" պետք է գիտելիք, ազնվություն ու պետական մտածելակերպ...

 

Տիգրան Ուրիխանյան