Այսօր աշխարհասփյուռ հայությունը պահանջներ է ներկայացնում թուրքիային և հատուցում պահանջում ցեղասպանության զոհերի համար: Եթե մենք իրոք ուզում ենք թուրքից վրեժ լուծել և ստանալ մեր կորցրածը, ապա պետք է հզորացնենք Հայաստանը, քանի որ ցեղասպանության հարցով միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ցանկացած հայանպաստ որոշում գրոշի արժեք չունի, եթե մեր պետությունը աղքատ է և բարոյալքված: թուրքը կկատարի հայերի պահանջը միայն այն ժամանակ, երբ այդ պահանջի թիկունքին կանգնած կլինի հզոր Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա ապրիլի 24-ին սրտի տրոփյունով օբամայի ելույթին սպասելու փոխարեն ծաղկեցրեք մեր երկիրը:

 

Մեսրոպ Գրիգորյան