Ընկերներիցս մեկը այսօր մի պատմություն պատմեց.
- Մի թագավոր է լինում, ով ունենում է մատանի, որի վրա գրված է լինում. <<Ամեն ինչ ժամանակավոր է>>, երբ թագավորը տխուր է լինում կարդում է մատանու գրվածքը և ուրախանում է, երբ ուրախ է լինում' կարդում է ու տխրում: Օրերից մի օր թագավորը իմանում է, որ իր զորքը հանկարծակի հարձակման ժամանակ ոչնչացել է, շատ է բարկանում ու երբ հանկարծակի տեսնում է մատանին և մատանու գրվածքը, էլ ավելի է բարկանում ու այն խփում է պատին: Մատանին կոտրվում է և միջից թուղթ է ընկնում: Թագավորը մոտենում է վերցնում և կարդում.
- Սա էլ է ժամանակավոր...
Այսօր ինձ բախտ վիճակվեց գտնվել Ծիծեռնակաբերդում ու հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ևս մեկ անգամ զգալ իմ երկրի պատմության ծանրությունն ու դառնությունը: Այսօր պատկերը այնքան էլ գոհացուցիչ չէ (Թուրքիայի ժխտողական քաղաքականություն, ԱՄՆ և այլն), բայց ես վստահ եմ' սա էլ է ժամանակավոր.

 

Շուրա Մարտիրոսյան