Իհարկե, ինչ որ տեղ բոլորիս էլ երբեմն զարմանք են պատճառում այդ կադրերը: Իհարկե, այսօրվա մտածելակերպով այն ամոթալի է: Այսօր ամոթալի է: Սակայն, արդեն սկսում ենք ծայրահեղության գիրկն ընկնել և մեղադրել զոհերին 100 տարվա հեռվից: Հաշվի չենք առնում, որ ժամանակները այլ էին, չորս կողմը տգիտություն, անգրագիտություն ու թշվառություն էր տիրում: Չկար զենք ու չկար ֆեյսբուք, որ մարդիկ իրար գլխի հավաքվեին ու ինքնապաշտպանվեին:
25 տարվա ստրկությունը սպանեց 88-ի լուսավոր ոգին, որը վստահ բոլորս ունեինք: Եվ թշվառությունը կրկին մեր ժողովրդին դարձրեց հեզ ու խոնարհ: Իսկ 15 թվին արդեն 1000 տարվա թշվառություն կար:
Այսօր ընդամենը 25 տարվա թշվառություն ապրած ժողովուրդը լռակյաց ցեղասպանվում է ունենալով բոլոր հնարավորությունները: Իսկ մենք դեռ խոսում ենք մեր խեղճ նախնիներից:
100 տարի հետո մեր սերունդները ասելու են, որ ամոթալի էր 21 րդ դարում ցեղասպանվելը սեփական իշխանություններից: Մտածենք սրա մասին:

 

Սյուզան Սիմոնյան