Չենք մոռացել...Հիշում ենք... Հատուցելու են....
Կուտակային կենսաթոշակը աստիճանաբար դառնում է պատմություն և քաղաքացիական հասարակության փայլուն հաղթանակի օրինակ: Իհարկե քառյակի, որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ են գցում ու ասում են, որ իրենք էլ են մասնակցել կասեցման գործընթացին, բայց մոռանում են, որ նույնիսկ կառուցողական հանդիպումներին չեն մասնակցել:
Երեկ հայ երիտասարդությունը՝ չնայած կուսակցական պատկանելիության և գաղափարական տարաձայնությունների, միասնական երթով, ջահերով ու մոմերով հասավ ծիծեռնակաբերդ և հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Թուքիան լավ գիտի, որ մի օր հատուցելու է ու ծնկի է գալու, որովհետև անմեղ զոհի արյունը հեշտ չի մոռանալը, ուղղակի հատուցման պահը արհեստականորեն թուրքերը հեռվացնում են:
Սնուդենը մեր ժամանակների հերոսներից մեկը դարձավ, այս մարդու մասին շուտով Հոլիվուդը ֆիլմ կնկարահանի, այո այո ԱՄՆ-ում գտնվող Հոլիվուդը, իրանք այսպիսի բաներ սիրում են: Հիմա էլ այս երիտասարդը դարձել է Գլազգոյի համալսարանի ռեկտոր: Մարդը որոշեց ու արեց, արեց գեղեցիկ ու հաղթեց աշխարհին:

 

 


Էդգար Խաչատրյան