Գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը: Որքան էլ մեղավորներ փնտրենք այլոց մեջ' առաջին մեղավորը մենք էինք' հայերս: Մենք թույլ տվեցինք, որ թուրքը մորթի մեզ: Որքան էլ ցավալի է' գրեթե կես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող երկրում ապստամբեց... ընդամենը երեք քաղաք: Փառք այդ հերոսներին Մնացյալը հլու-հնազանդ եղան իրենց ճակատագրին ու խաչին' ուղղակի մորթվելով:
Դա հետևանքն էր ազգային ոգու բացակայության և արժեհամակարգի սնանկության:
Գրեթե հարյուր տարի է անցել, սակայն ցավոք, գրեթե ոչինչ չի փոխվել: Այսօր Արևմտյան Հայաստանի ամեն մի լեռան լանջի գրված է ,,Փառք հայրենիքին,, ,,Թուրք լինելը հպարտություն է,, նմանատիպ այլ կարգախոսներ: Ամեն մի սարի, բլրի գագաթին ծածանվում է թուրքական հսկա դրոշը....
Իսկ մենք... մենք դեռ դաս չենք քաղել, ու հայրենապաշտության փոխարեն, հայրենի ազգային արժեքներ սերմանելու, պատությունը և հայրենիքը փառաբանելու փոխարեն ամեն սարի, բլրի գագաթի խաչ ենք կանգնեցնում....
Որքան էլ հոխորտանք' ցավոք, չենք կարող այսօր ոտք մեկնել մեր ոսոխի հետ: Նա ազգային ոգով է դաստիարակվում, սնուցվում, մենք' ալելույա կանչելով....

 

Վահե Աթանեսյան