Աշխատավարձի բարձրացման հետ կուտակայինի կապ իմ կարծիքով ՉԿԱ ՈՒ ՉԻ ԵՂԵԼ:
Այլապես արդեն վաղուց դրա մասին իշխանականները "կգովազդեին": Հենա, Տիգրան Սարգսյանը ու Հակոբ Հակոբյանը մեռան ֆանտազիաների մեջ ընկնելով' "գործարաններ կկառուցենք", "աշխատատեղեր կստեղծենք", "40 տարով հիպոտեկ կտանք"

Հենա կասեին, էլի, որ սպասվելիք աշխատավարձի բարձրացումը նաև կուտակայինի շնորհիվ է!

Տրամաբանությունը հետևյալն է' 5% տուր, որ 40% բարձրացում կստանաս:
Էտքանից հետո ով դեմ կլիներ???

Էտ հիմա են նրանք "ֆայմել", որ կարելի է կապել այդ 2 անկապ երևույթները ու դրանով "փոշմանացնեն" այն մի քանի տասնյակ քաղ.ծառայողներին, որոնք ԴԵՄ ԷԻՆ:
Ու հետին թվով փորձում են այդ կապը շահարկել:

ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԽԱԲՆՎԵՔ

 

Էմիլ Ստեփանյան