Այսօր վատ առիթի հետ կապված մի բանի համար ուրախ եմ:2010թվականից Էջմիածնում ապրիլի 23ի երեկոյան անցկացվում է մոմավառություն երթ:Նախաձեռնության հեղինակը Էջմիածնի քաղաքապետարանի ուսանողական խորհուրդն է.այն կազմակերպվում է Երիտասարդ Երկրապահի Էջմիածնի տարածքային բաժանմունքի հետ համատեղ:Երթին մասնակցում են տարածաշրջանի բազմաթիվ անհատ երիտասարդներ,երիտասարդական կառույցներ,դպրոցականներ,ուսանողներ:Երթի մասնակիցները ավանդաբար սկսում են քայլել Հռիփսիմեի վանքից մինչև քաղաքի հրապարակ:Ինչը դուր եկավ ինձ?:Նախ սկսեմ նրանից,որ առաջին անգամ ,երբ կազմակերպում էինք այս միջոցառումը մասնակիցների մեծ մասը երիտսարդներ էին:Այժմ մասնակիցների մեծամասնությունը կազմում են դպրոցահասակ պատանիներ:Պատանիներ,որոնք ծիծաղելով չեն գալիս,որոնք արևածաղիկով չեն գալիս,որոնք քաջ գիտակցում են ինչ է կատարվել և հստակ հասկանում են իրենց դերը ազգային խնդիրների լուծման մեջ:Այս պատանիներին տեսնելիս հիշում եմ Նժդեհի խոսքերը և ասում,որ մեր ազգը ունի ապագա:Այս պատանիների դեմքին չկա եղեռնի վախը,չկա ցեղասպանվածի բարդույթը,այլ՝հատուցման ու վրեժի անհագ ծարավ:Նրանք չեն վախենում թուրք մսագործ ասքյարից,նրանք չեն թույլ տա նոր կոտորած:Մի խոսքով հպարտ եմ և ուրախ,որ մեր՝երիտասարդներիս հետևից գալիս է լավ սերունդ,իսկական հայ տեսակն է գալիս:

 

Տիգրան Մկրտչյան