Ասենք, որ Նախագահը կարող է չհամաձայնել որևէ հարցի շուրջ ասենք սովորական քաղաքացու կարծիքին, ու կարող է ասել «եկել ես այստեղ մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»,- դա դեռ ոչինչ' կարելի է նույնիսկ համակերպվել նման կեցվածքին:Սակայն, որ Նախագահ Սարգսյանին դուր չեն եկել ակադեմիկոսի խոսքրը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ու նա հակադարձել է գիտնակակին, սա արդեն ոնց ասում են' «ոչ մի դարպասից ներս չի մտնում»: Հասկանում եք նախկին Միության մեջ հայտնի գիտնականը շատ ավելի քիչ բան գիտի քան երկրի ղեկավարը: Ու այդ պատճառով էլ ասել է հետևյալ խոսքերը' «Եթե պրոբլեմներ են առաջացել՝ կապված բնակլիմայական պայմանների հետ և այլն, ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք, ինչ է թե 100 խորանարդ մետր ջուր չպիտի վերցնենք էն ավելցուկից, որ կուտակել ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»: Այս խոսքերի մեջ տրամաբանություն որևէ մեկը կարող է գտնել: Այս խոսքերը արդյոք' ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ տրամաբանությամբ ապրող մարդու մասին չեն հուշում մեզ: Իսկ ուր մնաց բնական ռեսուրսների խնայումը հանուն ապագա սերունդների, ուր մնաց խելամիտ բնական պաշարների օգտագործումը և այլ հարցեր, որոնցով այս պահին առաջնորդվում են աշխարհի զարգացած երկրները:

 

Հարություն Հարությունյան