Այսօր հյուրանոցի ադմինիստրացիան ինձ և հյուրանոցում բնակվող միուս երկու հայերին բանավոր զգուշացրեց, որ վաղը՝ ապրիլի 24-ին ,զերծ մնանք Ստամբուլի Բեշիկթաշ,Զեյթունբուռնու,Կադիկոյ,Բայրամփաշա և մի շարք այլ թաղամասեր այցելելուց:Երբ հարցրեցինք ինչու՞,պատասխանեց թե դուք ավելի լավ գիտեք վաղն ինչ օր է ,ու այդ թաղամասներում վխտում են ազգայնամոլները:
Վաղը ես կլինեմ եկեղեցում ,կաղոթեմ զոհերի հոգիների հանգստության համար,այնուհետև ծաղիկներ կտանեմ Հայկական գերեզմանոց:Ասում են,որ վաղը այստեղի Հայ համայնքը հիշատակման արարողություն է անցկացնելու Թաքսիմ հրապարակում,եթե հարմար եղավ կմասնակցեմ նաև այդ միջոցառմանը:

 

Կարեն Հովհաննիսյան