Հայտնի բան է, որ երբ մարդիկ ձգտում են լինել առաջնորդ, ապա շատ հաճախ նրանք այդ նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, առանց որևէ խտրականության: Չգիտեմ, ժամանակի թելադրանքի արդյունք է, թե առաջնորդի գաղափարն է անկում ապրել, բայց գրեթե ամեն քայլափոխի հանդիպում են առաջնորդիկներ, որ մի քանի թույլիկների' իրենց շուրջ հավաքելով' ինքնահաստատվում են ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, որ իրենք միակներից են, իրենք ընտրյալներ են, իրենք են, որ կան…
Ափսոս, բայց գուցե դրանցից շատերի մոտ առկա է ու խամրում է իրական առաջնորդներին հատուկ տաղանդն ու ներուժը:

 


Աշոտ Ավետիսյան